Բարի գալուստ «ԱՆՏՐԱԿՏ»` Երևանում և Երևանից հանգստանալու իդեալական վայր:
«ԱՆՏՐԱԿՏԸ» ակումբ-ռեստորան է` ժողովրդավարական և փոքր-ինչ բոհեմական մթնոլորտով, հաճելի ինտերիերով և աննման խոհանոցով, ինչպես նաև ոչ մի շրջանակներով չսահմանափակված «արթ-ծառայությունների» լայն դիապազոնով: Ճաշացանկը բաղկացած է տարբեր ազգային խոհանոցների կերակրատեսակների մի հետաքրքիր խառնուրդից, այն էլ` արվեստի թեքումով:
Այնպես որ, եթե ուզում եք կերակրի պարզունակ կլանումը դարձնել բարձրարվեստ զբաղմունք, ապա ամենից դյուրին դա կանեք «ԱՆՏՐԱԿՏՈՒՄ»: Առավել ևս, որ այստեղ կերակրում են համեղ և համեմատաբար մատչելի գներով:
Ձեր հարմարավետությունը մեր հեղինակությունն է:
Այս սքանչելի, հետաքրքիր վայրը ամենից շատ նման է ջերմ ու հյուրընկալ մի տան, որը լի է ամենատարբեր բնակիչներով, նրանք ընկերներով ու բարեկամներով և ընդամենը մեկ րոպեով այցելած, բայց երկար մնացած հյուրերով: Նրանց բոլորի հետաքրքրությունները, տրամադրություններն ու գաղափարներն այստեղ խառնվում են մի ժամանակակից կոկտեյլում, որում հավասար չափաբաժիններով առկա են արվեստը, երաժշտությունը, հումորը, խենթությունը և նուրբ ճաշակը:
Կոմպոզիտորների միության շենքում գտնվող «ԱՆՏՐԱԿՏ» ակումբի 3 ոչ մեծ սրահներում եռում է մշակութային կյանքը և տեղի են ունենում զանազատ հետաքրքիր միջոցառումներ. բոլոր ոճերի և ձևաչափերի համերգներ, հեղինակային երեկոներ, տարբեր ժանրերի վարպետների և անհայտ կատարողների ելույթներ, թեմատիկ քննարկումներ, էթնիկական և էկզոտիկ երեկույթներ: